ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Նիկոլը, եթե որոշել է Հայաստանը դնել դագաղում ու հանձնել Ալիևին, ինքը կարող է ավելի շուտ հայտնվել դագաղում. ինքնապաշտպանության իրավունքը սրբազան է-3

Նիկոլը, եթե որոշել է Հայաստանը դնել դագաղում ու հանձնել Ալիևին,  ինքը կարող է ավելի շուտ հայտնվել դագաղում. ինքնապաշտպանության իրավունքը սրբազան է-3
22.03.2024 | 14:02

Հաղորդում հանցագործության մասին

(սկիզբը`այստեղ)

Ադրբեջանի հետ սահմանագծումը և սահմանազատումը չի նշանակում, որ Հայաստանը պետք է իր գյուղերը, տարածքները նրան նվիրաբերի, և եթե նույնիսկ համարենք, որ դրանք, ըստ Նիկոլի, հայկական գյուղեր ու տարածքներ չեն, ապա չէ՞ որ, հենց նույն Նիկոլի ասելով, Հայաստանի 31 գյուղի տարածքներ (մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր) ներկայումս Ադրբեջանի զինուժի կողմից օկուպացված են, ու՞ր է հայկական տարածքների համարժեք ու համաժամանակյա վերադարձի վերաբերյալ Ադրբեջանի հետ համապատասխան պայմանավորվածությունը… Չկա՛ այն:

Հետևաբար տվյալ դեպքում խոսքը Բաղանիսը, Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող Նիկոլի ասած մյուս երեք գյուղերը, դրանց տարածքներն Ադրբեջանին ստվերային կերպով վաճառելու կամ նվիրելու մասին է, քանի որ, ըստ Նիկոլի և իշխանության այլ ներկայացուցիչների, չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանը դրանից հետո պատերազմ չի սանձազերծի կամ, գոնե ուզածը ստանալուց հետո, իր տիրապետության ներքո գտնվող հայկական գյուղերից, տարածքներից կվերադարձնի մեզ: Իսկ եթե չվերադարձնի, ինչի՞ առաջ կկանգնենք… Տուպիկի՝ խոստովանել է «Ազգային ժողով» կոչվածում ՔՊ խմբակցության առավել վատահամբավ պատգամավորներից Հովիկ Աղազարյանը:

«Եթե մենք այս քայլը կատարենք, իսկ նրանք ընդառաջ քայլ չկատարեն, մենք մտնում ենք տուպիկ»,- մարտի 19-ին խորհրդարանում, լրագրողների հետ զրույցի ընթացքում խոստովանել է Աղազարյանը: Բնականաբար, հարց է առաջանում՝ եթե նույնիսկ սույն «մտքի գիգանտն» է դա հասկացել ու խոստովանում, Նիկոլը չի՞ հասկանում:

Շատ լա՜վ էլ հասկանում է: Այնուհանդերձ, դատելով ամենից, Նիկոլի բուն նպատակը ոչ թե Հայաստանից չորս բնակավայր ու դրանց տարածքներն Ադրբեջանին փաստաթղթով հանձնելն է, այլ Տավուշում մարտի 18-ի իր հայտարարություններով ու դրան հաջորդած գործողություններով Ադրբեջանին սադրելը, որ պատերազմ սկսի, ինչպես նաև նրան պատերազմի լեգիտիմ իրավունք նվիրելը կամ վաճառելը:

Դատեք ինքներդ. հայտարարելով, որ այդ գյուղերը, տարածքները հայկական չեն, այսինքն՝ ադրբեջանական են, միաժամանակ հայ բնակչությանը չտեղահանելով այնտեղից, Նիկոլն Ադրբեջանին իրավունք է տվել, որ զորքով գա, ուժով տեր կանգնի իր «ունեցածին»՝ բնակչությանը տեղահանելով կամ, ինչն առավել սպասելի է, սպանելով, իսկ եթե ինքն էլ այդ ընթացքում զոհեր ունենա, ապա անմիջապես ընդլայնելու ագրեսիայի, ռազմական գործողությունների մասշտաբները՝ դրանք վերածելով լայնամասշտաբ պատերազմի, ներխուժելով նաև Արարատի մարզ, Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք:

Ահա հենց վերը շարադրվածն է Նիկոլի պլանը, մարտավարությունը և ռազմավարությունը՝ բնակավայրերը, տարածքները, ի վերջո, երկիրը հանձնել ոչ թե ինչ-որ փաստաթղթով, այլ նենգաբար, երկիրը խոցելի վիճակում դնելով, պետական դավաճանությամբ, պարտվողական պատերազմով: Այդպես հանձնեց Արցախը, այդպես էլ պատրաստվում է հանձնել Տավուշի բնակավայրերը, տարածքները, ավելին՝ ողջ Տավուշը, Հայաստանը: Փաստաթուղթ ստորագրելու կարիք կարող է չլինի էլ (հիմա ո՞վ է դրան առանձնապես ուշադրություն դարձնում…), կամ էլ կապիտուլյացիոն ինչ- որ փաստաթուղթ կստորագրի հետագայում՝ ողջ մնացած հայերին կատարված փաստի առաջ կանգնեցնելուց հետո:

Պաշտոնական Բաքուն, Նիկոլի ասելով, պահանջել է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիսը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Նիկոլի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա Աթայի հռչակագրի համաձայն։ Այդ ինչպե՞ս որոշեց Նիկոլը, որ վերոնշյալ գյուղերը Հայաստանի տարածքում չեն Ալմա Աթայի հռչակագրի համաձայն՝ այն դեպքում, երբ վերոնշյալ հռչակագրում այն ստորագրած պետությունների սահմանագոտիներում գտնվող բնակավայրերի անուններ նշված չեն, ոչ էլ ինչ- որ կոորդինատներ կան կամ հռչակագրին հավելվածի ձևով կցված քարտեզներ:

Հռչակագրում սահմանների առումով նշված է ընդամենը հետևյալը. «ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը»: Իսկ որո՞նք համարել «գոյություն ունեցող սահմաններ»… Բնականաբար, այն սահմանները, որոնք հռչակագրի ստորագրման և ուժի մեջ մտնելու օրվա՝ 1991թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ նշված են ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզներում, և որոնցով կողմնորոշվելու անհրաժեշտության մասին ավելի վաղ քանիցս հայտարարել է ռուսական կողմը: Թող Նիկոլը կամ իր ոհմակը Մոսկվայից խնդրեն ու հրապարակեն այդ քարտեզը, և հանրությանն ամեն ինչ պարզ կդառնա:

Ավելին. վերոնշյալ գյուղերը Հայաստանի տարածքում են գտնվում ոչ միայն փաստացի, այլև Ալմա Աթայի հռչակագրից ստորագրումից հետո, 1995 թ. նոյեմբերի 7- ին ընդունված, 1995 թ. դեկտեմբերի 15- ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի համաձայն, որը հայադավ Նիկոլին խախտելու իրավունք որևէ մեկը չի տվել: Հիշյալ օրենքի, օրինակ, հավելված 18.11-ում շատ մանրամասնորեն նկարագրված են Բաղանիս գյուղական համայնքի վարչական սահմանները:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ